News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների, ոստիկանության եւ Կֆար Ուրիա գյուղի բնակիչների միջեւ, որտեղ ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը որոշել էր անցկացնել հանգստյան օրերը, տեղեկացրել է The Times of Israel-ը։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը քարեր էր նետում ցուցարարների վրա, իսկ երկու ցուցարար կալանավորվել է հանրային կարգը խախտելու կասկածանքով եւ ոստիկանի ցուցումներին չենթարկվելու պատճառով։

Ցուցարարների խումբը եկել էր Կֆար Ուրիա, երբ իմացել էր, որ ուլտրաաջ նախարարն այնտեղ է անցկացնելու հանգստյան օրերը։

Բնակիչներին զայրացրել էր նրանց ներկայությունը, ոմանք բղավում էին՝ «գարշահոտ ձախերը պետք է մեռնեն», գրել է Haaretz-ը։

Տեղեկացվել է, որ բնակիչներից մեկն անգամ շալվարն է հանել եւ մերկացել ցուցարարների առջեւ։

Ynet լրատվական կայքի տվյալներով՝ ցուցարարների վրա ծխանռնակներ էին նետում, քարեր եւ պայթուցիկներ, իսկ ոմանց վրա հարձակվում էին կրակմարիչներով։

Walla լրատվական կայքը տեղեկացրել է, որ գյուղի որոշ բնակիչներ դուրս են եկել աջակցելու ցուցարարներին։ Մյուսներին զայրացրել էին աղմուկն ու անկարգությունները սինագոգի շուրջ, որտեղ աղոթք էր անում Բեն Գվիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ