News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խաղաղության պայմանագրի բանակցություններում հիմնական դերակատարը Ռուսաստանն է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բոլոր տեղերից տարբեր միջնորդություններ կան, տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում են։ Ինչ–որ հարցեր կան, որոնց անմիջականորեն Արցախի իշխանություններն են մասնակցում, խոսքը  Արցախին վերաբերող հարցերն են։ Խաղաղության պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է։ Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նաեւ կան նախաձեռնություններ ԱՄՆ–ի կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից»,– ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ