News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը: Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի եւ համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը:

Վրաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհրաժեշտություն է դարձել տրանսազգային հանցագործությունների հարցում սերտ հարաբերությունները Վրաստանի հետ. Քյարամյան
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին...
Աննա Վարդապետյանը մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյակի միջոցառմանը եւ ելույթ ունեցել
Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական պատվաբեր ծառայության մեջ, ժամանակի...
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ…
ՀՀ-Վրաստան հարաբերությունների համար պետք է առավել բարձր նշաձողեր սահմանել. Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական…
Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին
105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր...
Ամենաշատ