News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահության քվեն, որն առաջ է քաշել LIOT ընդդիմադիր խմբավորումը՝ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով, որոնք անկարգություններ են առաջացրել ամբողջ երկրում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի LIOT (Libertés, Indépendants, Outre-mer et Territoires) խմբակցության անդամ ցենտրիստներն ու նախկին մակրոնիստները կենսաթոշակային բարեփոխումների պատճառով անվստահություն էին հայտնել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը։ «287 ձայն կազմող բացարձակ մեծամասնությունը չստացվեց, ուստի անվստահության քվեն մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Նրա խոսքով, քվեին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, դեմ՝ միայն 9։

Ֆրանսիայի խորհրդարանը երկուշաբթի օրը կքվեարկի նաեւ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ խմբակցության պատգամավորների հայտնած անվստահության քվեի հարցով։

Հինգշաբթի օրը Բորնը օգտագործել է Ֆրանսիայի սահմանադրության 49.3 հոդվածը՝ առանց խորհրդարանում քվեարկության երկրի կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունելու համար: Այս քայլը վրդովմունքի ալիք է բարձրացրել պատգամավորների մոտ, որոնք հայտարարել են «ժողովրդավարության ավարտի մասին»։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ եթե կառավարությունը դիմի սահմանադրության 49.3-րդ հոդվածին, ընդդիմությունն իրավունք ունի 24 ժամվա ընթացքում անվստահություն հայտնել։ Եթե նրան աջակցի խորհրդարանական մեծամասնությունը, վարչապետն ու նախարարների կաբինետը ստիպված կլինեն հրաժարական տալ։ Եթե ընդդիմությունն անվստահություն չհայտարարի, օրենքը կհամարվի ընդունված։

Ֆրանսիայի Ազգային ժողովն այս պահին ունի 573 պատգամավոր (577 տեղերից չորսը թափուր են)։ Որպեսզի անվստահության քվեն ընդունվի անհրաժեշտ են առնվազն 287 պատգամավորի ձայներ։ Մարին Լը Պենի խմբակցության պատգամավորների (88), NUPES-ի (149), ինչպես նաեւ անկախ պատգամավորների (3 կամ 4 ձայն) եւ LIOT-ի պատգամավորների (15 կամ 16 ձայն) ձայները կտան ընդամենը 257 ձայն։ Այսպիսով, անհրաժեշտ է, որ անվստահության քվեն պաշտպանեն հանրապետականներից մոտ 30 պատգամավոր։ Սակայն նրանց առաջնորդ Էրիկ Սիոտտին նախօրեին հայտարարել էր, որ կուսակցությունը չի պաշտպանի ոչ մի խնդրագիր՝ երկրում «քաոսը չբազմապատկելու» համար։

Կենսաթոշակային բարեփոխումը բողոքի ալիք է առաջացրել ֆրանսիական հասարակության մեջ։ Երկու ամսում Ֆրանսիայում արդեն ութ համազգային ցույց է տեղի ունեցել։ Նրանցից շատերը հավաքել են ավելի քան մեկ միլիոն մասնակից ամբողջ երկրում: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ջարդերով եւ իրավապահների ու ցուցարարների միջեւ բախումներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ