News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը


Մարտի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Թաիրովում գործող կահույքի խանութ-սրահներից մեկի մոտ դանակահարել են մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 14.50-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 19-ամյա մի երիտասարդի միջև։ Այդ ընթացքում 19 տարեկանը դանակով խփել էր տուժածի կրծքավանդակին։ Նա տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բացատրական աշխատանքի շնորհիվ 19-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Դանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Գազի արտահոսք երեւանյան բնակարանում․ կա տուժած, որին հոսպիտալացրել են
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հողազանգվածի սահք Քարագլուխ գյուղում. վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառեր, դաշտի ճանապարհը փակվել է
Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության...
Փարաքարում գովազդային վահանակը պոկվել, ընկել է լուսավորության սյան վրա. փրկարարներ են եկել
Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով...
Բացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է...
10-ից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ 2 տեսուչների գործի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային...
Ամենաշատ