Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի, եւ նույնիսկ դրա ավարտից հետո երկար ժամանակ կպահանջվի «ավերակները մաքրելու համար»։
«Պետք է տրամադրվենք, որ դա դեռ կարող է երկար տեւել: Նույնիսկ երբ [հակամարտությունը] ավարտվի, ամեն ինչ միանգամից առաջվա պես չի լինի»,- ասել է նա DPA-ին:
Գերմանիայի կանցլերը կոչ է արել չդադարեցնել հակամարտությանը վերջ դնելու ջանքերը։ «Դեռ երկար ժամանակ մենք պետք է զբաղվենք ավերակների մաքրմամբ։ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Կիեւին»,- ասել է Շոլցը։