News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը: Նրանց փորձը, թերևս, առավել մեծ նշանակություն ունի անհանգիստ ժամանակներում», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարի, երբ գրանցվել է աննախադեպ բարձր գնաճ և տնտեսական անորոշություններ, Global Finance-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2023թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է.  «Մենք անչափ հպարտ ենք, որ ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance ամսագրի կողմից: Թեև վերջին տարիներին մենք անցել ենք ավելի դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկի մոդելին, մեկ տասնամյակից ավելի եղել ենք Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկը՝ ծառայություններ մատուցելով ամենախոշոր կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսավորելով երկրի խոշորագույն ռազմավարական ծրագրերը: Մենք խորապես երախտապարտ ենք Global Finance-ին այս մրցանակի համար, ինչպես նաև մեր ներդրումաբանկային թիմին, որի փորձառության ու նվիրվածության շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է դիրքավորվել որպես հայաստանյան շուկայի առաջատարը: Մեր ապագա ծրագրերում մենք կշարունակենք առանձնակի ուշադրություն դարձնել այն ​​ոլորտների և նախագծերի ֆինանսավորմանը, որոնք առավել խոստումնալից են կայունության և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից»:

Ամերիաբանկն 2022-ին  միջազգային առաջատար ամսագրերի` The Banker-ի,  Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը: Այն անցկացվում է «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսի ներքո և նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում հերքել են լուրը ռուբլով վճարումների հարցում բանկերի աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ
Ղազախստանի իշխանությունները հերքել են...
Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով
Սպառողական և բիզնես վարկավորումը միշտ եղել են Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից...
Հայաստանի, Ղազախստանի եւ Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար
Պատժամիջոցների պատճառով արգելափակվում են սերվերների վճարումները ՌԴ իրավաբանական անձանց համար...
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի  և 15 դպրոցականի միջև (ֆոտո)
Հունիսի 1-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա...
Լիզինգային պայմանագիր՝ սկսած 5% կանխավճարով․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2023»-ին
Բանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանն ասում է...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է (ֆոտո)
Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր...
Ամենաշատ