News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են առողջության մասշտաբային հետազոտության տվալները՝ հասկանալու համար, թե ինչպես են ընտանի կենդանիներն ազդում իրենց տերերի քնի որակի վրա։ Նրանք ուշադրություն են դարձրել այն խնդիրներին, որոնք մարդկանց համար առաջանում են գիշերը, տեղեկացրել է Nbcnews-ը։

Արդյունքները ցույց են տվել, որ շուն ունենալը կապված է եղել քնի խանգարման եւ քնի հետ կապված խնդիրների ավելի մեծ հավանականության հետ։ Միեւնույն ժամանակ, կատու ունենալը կապված է եղել գիշերը ոտքերը ձգվելու ավելի մեծ հավանականության հետ։

Հետազոտողները չէր կարողացել ստույգ ասել, որ հենց կենդանիներն են եղել վատ քնի պատճառը, բայց արդյունքները համընկնում են նախորդ փորձերի արդյունքների հետ, որոնք ցույց են տվել, որ կենդանիներ ունենալը վատ է ազդում գիշերային հանգստի որակի վրա

Հետազոտության առաջատար հեղինակ Լորեն Վիսնիքսին նշել է, որ այժմ հարկավոր է ավելի խոր հետազոտություն իրականանցնել՝ հաշվի առնելով այն, թե որտեղ են քնում տանը պահվող կենդանիները։ Դա եւս կարող է ազդել նրանց տերերի քնի որակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ