News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տղամարդը կրակ էր բացել եւ սպանվել է Թաիլանդի ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, տեղեկացրել է Bangkok Post-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել Մուանգ շրջանի բնակելի համալիրում, չորեքշաբթի ցերեկը։ Հինգշաբթի վաղ առավոտյան տղամարդը սպանվել է  ոստիկանների կողմից։

29-ամյա ահաբեկիչ Անուվաթ Լեմթհոնգը կրակել է երեք մարդու եւ վիրավորել եւս երեքին, ներառյալ մեկ ոստիկանի։ Նա սկսել է անկանոն կրակել իր բնակարանի երկրորդ հարկի պատուհանից։

Ոստիկանության հարյուր աշխատակից շրջապատել է շենքը՝ փորձելով համոզել տղամարդուն հանձնվել, բայց դա չի հաջողվել։ Բանակցություններին միացել է նաեւ կրակողի մայրը, բայց՝ նույնպես ապարդյուն։

Սպանվել են 22-ամյա մի ուսանող, բեռնատարի մի վարորդ։

Վիրավորվել է ոստիկանության փոխգնդապետը, որը փորձում էր բանակցել ահաբեկչի հետ, 35-ամյա մի վարորդ նույնպես վիրավորվել է։

Երեկոյան ժամը 18.00-ին ահաբեկիչը շարունակում էր կրակել, բայց դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ոստիկանների խումբը։ Մի քանի ժամ անց նրանք ներխուժել են նրա տուն վաղ առավոտյան։

Լեմթհոնգին գնդակահարել են իր տան երկրորդ հարկում, գրոհն սկսելուց 14 րոպե հետո։

Պարզվել է, որ 2020թ. հրաձիգը անտառային ռեյնջեր է աշխատըել Թաիլանդի գյուղատնտեսության նախարարության ծառայությունում, բայց հանցագործության կատարման պահին գործազուրկ էր։

Նահանգապետը տեղեկացրել է, որ զոհվածների ընտանիքները փոխհատուցման օրինական իրավունք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ