News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վաղը տեսչական մարմնից գալու են ստուգեն, մենք էլ մի մարդու պես գալիս ենք գործի, եթե երեք խախտումի համար շուկան փակեցին, մենք էլ փակում ենք էս փողոցները, բոլորս էլ ավտո ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ «Սուրմալու»-ի աշխատակիցները պահանջում են բացել կենտրոնը եւ թույլ տալ իրենց աշխատել:

«Սենց չի լինի, երկու կետի որոշման պատճառով 5 հազար հոգի մնացել է օդի մեջ: Թող գան բոլոր տաղավարները բացեն ստուգեն: Ես հատուկ խնդրելու եմ, որ մենք 10 հոգով տեսչական մարմնի աշխատակիցների հետ շրջենք, որ իրենք իրենցից դուրս կետ չդնեն: Չի կարելի 2 կետի համար 5 հազար հոգու սոված թողնել: Թող գան ստուգեն, չեն գալիս»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցներից տիկին Աիդան էլ պատմեց, որ ինքն է ընտանիքը պահում և չգիտի` ինչ է լինելու հետո, քանի որ բավական ապրանք ունի գնած։ Նրա խոսքով` լուրեր կան, որ առևտրի կենտրոնը պետք է փակվի, բայց իրենց ոչ մի բան չեն ասում. «Ես 20 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, 60-ն անց կին եմ։ Եթե այստեղից դուրս գամ, ո՞վ է ինձ աշխատանք տալու, ո՞վ է ընտանիքս պահելու»,– ավելացրեց կինը։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ