News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Ֆրանսիայի արեւմուտքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ֆերմաների ոռոգման համար խոշոր ջրամբարի ստեղծման դեմ բողոքող ցուցարարների միջեւ, հայտնում է Reuters-ը։

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սենթ-Սոլեն գյուղական շրջանում նախատեսված ջրամբարի տեղում, որտեղ անցած հոկտեմբերին նմանատիպ բողոքի ցույցի հետեւանքով մարդիկ էին վիրավորվել:

Հակառակորդները շաբաթ օրը երթի են դուրս եկել՝ ի հեճուկս Սենտ-Սոլին շրջանում հավաքների արգելքի:

Մոտակա շրջանի պրեֆեկտ Էմանուել Դյուբին ասել է, որ սպասվող 6000 ցուցարարների թվում, հավանաբար, մոտ 1000 արմատական կլինի։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներից մի քանիսին քշելու համար, որոնք հրավառություն եւ այլ արկեր են նետել, երբ հատել են դաշտերը, որպեսզի մոտենան ցանկապատված շինհրապարակին։ Առնվազն երկու ոստիկանական մեքենա է այրվել։

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ կառավարությունը ցույցի է ուղարկել ավելի քան 3000 ոստիկանի։

Ոռոգման ծրագրի դեմ բողոքի ցույցը տեղի է ունենում Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ շաբաթներ տեւած ցույցերից հետո, որոնք բռնության են վերածվել, երբ կառավարությունը օրենքն առաջ է մղել առանց վերջնական քվեարկության խորհրդարանում:

Անցյալ ամռանը Ֆրանսիայում գրանցված ամենաուժեղ երաշտը խորացրել է Եվրամիության գյուղատնտեսության խոշորագույն հատվածում ջրային ռեսուրսների շուրջ բանավեճերը:

Կողմնակիցներն ասում են, որ արհեստական ջրամբարներն անհրաժեշտության դեպքում ջուրն արդյունավետ օգտագործելու միջոց են, մինչդեռ քննադատներն ասում են, որ դրանք չափազանց մեծ են եւ նախապատվությունը տալիս են խոշոր տնտեսություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ