
Մարտի 26-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Գավառ քաղաքում ծառայություն իրականացնելիս Բուռնազյան փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մի մեքենա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկների պահանջով վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: