
Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական WKRN News հեռուստաալիքին։
«Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ հրաձիգը, մահացել են Covenant School-ում»,- հայտնել է հեռուստաալիքը։
Քաղաքի շտապ ծառայությունները միայն տուժածների հոսպիտալացման մասին են խոսում։