News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» բազմադոնոր ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմաան ժամանակ նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

ՇՄ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը․

 «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի, տվյալ դեպքում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությունը Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի բարելավման և պահպանության օրակարգին»,-նշել է նախարարը։

ԵՄ գործողություն գնահատման առաքելություն ղեկավար Մարտինա Կոլբը շնորհակալություն է հատնել ընդունելության համար և կրկին պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությանը շրջակա միջավայրի ոլորտում առաջնահերթությունների շրջանակում․

«Պլանավորված բազմադոնոր ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում կանաչ անցմանը, ուժեղացնել դեկարբոնիզացիա (ապաածխածնացումը) և բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության հետևաքների նպատակով»,-նշել է տիկին Կոլբը։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել այն առաջնահերթությունները և դրանց միտված օրենսդրական բարեփոխումները, որոնք այս պահին գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։

Նախարարն անդրադարձել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին և դրա լիարժեք իրականացման հարցում աջակցության ակնկալիք հայտնել։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսի դիտարկմանը ջրային ոլորտում տարածաշրջանի երկրների համագործակցության վերաբերյալ, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության միջազգային հանրության պատասխանատու և լիարժեք անդամ լինելու փաստը․

 «Հայաստանի Հանրապետությունը որպես տարածաշրջանի երկիր, այդ թվում տարածաշրջանային ծրագրերի լիարժեք անդամ իրեն պատասխանատու է համարում ոլորտում առաջընթացի գրանցման համար։ Տարածաշրջանում հնարավոր խաղաղ գոյակցությունը, այդ թվում շրջակա միջավայրի ոլորտում, և մասնավորապես՝ ջրային ոլորտում համագործակցությունը մենք դիտարկում ենք կրկին միջազգային հանրության առջև մեր պատասխանատվության տեսանկյունից։ Երկրները ունեն սահմաններ, բայց ջրային ռեսուրսները չունեն դրանք, ուստի պետք է գտնել համագործակցության հնարավոր եզրերը և ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»։

Հանդիպման ավարտին նախարարը հաջողության է մաղթել առաքելության գործունեությանը և պատրաստակամություն հայտնել անել հնարավորը՝ ծրագրերի շարունակականության ապահովման և համատեղ նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության…
ԵՄ-ն չի կարողանում համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի խստության աստիճանը․ Bloomberg
Նոր պատժամիջոցները պետք է սահմանափակեն Հայաստանից, ԱՄԷ-ից, Ղազախստանից եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներից․․․
ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը. Politico
Փակ բանակցություններում պայմանավորվածություն ձեռք չի բերվել...
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ․․․
Եթե ՀՀ-ն ցանկանա եվրոպական հանրության անդամ դառնալու, մենք պետք է գործուն քայլերով աջակցենք. Միխայել Ռոթ
Սա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը...
ԵՄ առաքելությունը առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին երեք ամիսներին առաքելությունն իր կենտրոններից ընդհանուր առմամբ ավելի քան 300 պարեկություն...
Ամենաշատ