
Պորտուգալիայի մայրաքաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է մուսուլմանական կրոնական կենտրոնի մարդկանց վրա՝ երկու անձ սպանվել է, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է CNN Portugal-ը։
«Լիսաբոնի Իսմաիլյան կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով երկու մարդ սպանվել է», - նշում է հեռուստաալիքը։
CNN Portugal-ի տվյալներով՝ հարձակվողը ծագումով Աֆղանստանից է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չեզոքացրել է հարձակվողին՝ կրակելով նրա ոտքին։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակվողի դրդապատճառների մասին չի հաղորդվում։