News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չորեքշաբթի ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սա Գրոսիի երկրորդ այցն է ԶԱԷՍ, որը գտնվում է Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության կազմում ընդգրկված է 11 մարդ, այդ թվում ՝ Գրոսսին եւ երեք տեսուչներ, որոնք ժամանել են ռոտացիայի համար: Նրանց ուղեկցում է յոթ մարդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության եւ աջակցության դեպարտամենտի ներկայացուցիչներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, Սլովակիայից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից երեք փորձագետներ կայանում կմնան մոտ երկու ամիս: Զապորոժիեի ԱԷԿ այցելելու իր ծրագրերի մասին Գրոսին հայտարարել էր մարտի 25-ին։ Ավելի ուշ Կարչաան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այցը կկայանա մարտի 29-ին, իսկ դրա հետ մեկտեղ տեղի կունենա նաեւ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հերթական ռոտացիան, որը վերջին անգամ գրեթե մեկ ամսով հետաձգվել էր ՄԱԿ-ի անվտանգության դեպարտամենտի մեղքով: Ինքը՝ Գրոսին, ասել է, որ ցանկանում է անձամբ ստուգել, թե ինչպես է փոխվել իրավիճակը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայան կատարած իր նախորդ այցից հետո: Մարտի 22-ին Գրոսին հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծումն արդեն չի դիտարկվում, խոսքը կայանի շրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ