News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը ուժեղ փոթորիկ է գրանցվել ԱՄՆ-ի հարավում եւ միջին Արեւմուտքում, այն ավերել է տներ եւ առեւտրի կենտրոններ Արքանզասում, ռոք համերգի ժամանակ քշել-տարել է թատրոնի տանիքը Իլինոյսում, տեղեկացրել է The Associated Press-ը։

Իշխանությունները տեղեկացրել են, որ մեկ մարդ զոհվել է եւ ավելի քան երկու տասնյակ մարդիկ տուժել են, նրանցից ոմանք՝ լուրջ, Լիթլ Ռոք շրջանում։ Ուին քաղաքում նույնպես գրանցվել են ավերածություններ, իշխանությունները տեղեկացրել են երկու մահացածի, ավերված տների եւ շենքերի փլատակաների տակ մնացած մարդկանց մասին։

Իշխանությունները տեղեկացրել են, որ ուրբաթ երեկոյան Իլինոյս նահանգի Բելվիդեր քաղաքում տոռնադոյի ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը, կան տեղեկություններ տուժածների մասին։

Նշվել է նաեւ, որ այստեղ փլուզվել է կինոթատրոնի տանիքը, ինչի պատճառով մահացել է մեկ, վիրավորվել 28 մարդ։

Այովայում նոր պտտահողմեր են գրանցվել, իսկ Օքլահոմայում փոթորիկների պատճառով հրդեհներ են բռնկվել, որոնց պատճառը քամին է։

Քաղաքային խորհրդի անդամ Լիզա Փաուել Քարթերը AP-ին տեղեկացրել է, որ Վին քաղաքում չկա էլեկտրականություն, իսկ ճանապարհները փակ են փլուզումների պատճառով։

Քաղաքի իշխանությունները ժամը 22.00-ից մինչեւ 06.00-ն պարետային ժամ են մտցրել։

Տոռնադոները շարունակվել են մինչեւ գիշեր։

Թենեսի նահանգի  Քովինգտոն քաղաքի ոստիկանական վարչությունը Facebook-ում գրել է, որ քաղաքն անանցանելի է դարձել ճանապարհներին թափված էլեկտրալարերի եւ ծառերի պատճառով։ Թիպտոն օկրուգի (Մեմֆիսից հյուսիս) իշխանությունները  տեղեկացրել են, որ տոռնադոն, ըստ երեւույթին, անցել է Քովինգտոնի միջնակարգ դպրոցի եւ գյուղական այլ վայրերի կողքով։

Քաղաքի շերիֆը՝ Շենոն Բիսլին, Facebook-ում գրել է, որ տները եւ շինությունները լուրջ վնասվել են։ Մի քանի ճանապարհներ փլուզումների պատճառով փակ են։

Տոռնադոներն անցել են նաեւ Այովա նահանգի արեւելյան մասով՝ վնաս պատճառելով շենքերին:

Արքանզասում մոտ 90 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, վկայում են poweroutage.us կայքի տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ