News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք այն մասին, որ երկիրը դուրս է գալիս ԱՊՀ երկրների զինծառայողների թոշակի ապահովման կարգի մասին համաձայնագրից եւ ԱՊՀ երկրների զինվորական սահմանապահ զորքերի թոշակային ապահովման կարգի մասին համաձայնագրից։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Համաձայնագրերը ստորագրվել էին Տաշքենդում 1992թ. մայիսի 15-ին։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից Համագործակցության այլ երկրում վերաբնակվելու դեպքում թոշակառուին նշանակվում է թոշակ կեցության պետության օրենսդրությամբ։

Նշվել է, որ համաձայնագրերի չեղարկման որոշումն ընդունվել է այն  բանի հետ կապված, որ ԱՊՀ երկրներում ձեւավորվել է նոր թոշակային օրենսդրություն, այժմ այդ պետություններում թոշակը գոյանում է պարտադիր թոշակային ապահովագրությանը վճարված ապահովագրական մուծումների հիման վրա։

Ընդ որում՝ նախագահի հրամանագրում նշվել է, որ համաձայնագրերի չեղարկումը չի անդրադառնա զինվորական թոշակառուների թոշակային իրավունքների վրա։ Խոսքը նրանց մասին է, որոնց այդ թոշակներն արդեն նշանակված են, այդ մարդիկ կշարունակեն ստանալ վճարներ նախկին չափով։ ԱՊՀ այլ երկրներ տեղափոխված ռուսաստանցիներին թոշակներ կվճարվեն այն անձանց ապահովագրական թոշակների վճարման կարգի համաձայն, որոնք մշտական բնակության համար դուրս են եկել Ռուսաստանի Դաշնության սահմաններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ