News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի եւ Իջեւանի քաղաքապետերը բարեկամության հուշագիր են ստորագրել, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Փաստաթղթերի տակ ստորագրել են Նինո Լացաբիձեն եւ Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու եւ Վրաստանում բանակցություններ վարելու համար Հայաստանից ներկայացուցչական պատվիրակություն էր ժամանել։

 «Մեր քաղաքի նոր զարգացման փուլում կարեւոր է միջազգային կապեր եւ բարեկամություն հաստատել  նոր քաղաքների հետ»,- ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն։

Հուշագիրը վերաբերում է համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը տեղական ինքնակառավարման տարբեր հարցերում, ներդրումների ներգրավմանը, պինդ թափոնների հարցի լուծմանը եւ քաղաքային տնտեսության զարգացմանը։

Ռուսթավին Թբիլիսիի արբանյակ-քաղաքն է, մայրաքաղաքից հեռու է ընդամենը 11 կիլոմետր, բնակչությունը՝ մոտ 120 հազար մարդ։

Իջեւանը Հայաստանի Տավուշի մարզի վարչական կենտրոնն է, դրանով է անցնում Երեւան-Թբիլիսի մայրուղին։

Իջեւանը Ռուսթավիի բարեկամ եւ գործընկեր 20-րդ քաղաքն է։ Համագործակցության հուշագրեր են ստորագրվել Ժոդինոյի (Բելառուս), Շվեդիայի ամենահյուսիսային քաղաքի՝ Կիրունի, լեհական Պլոցկի, Լոձի, Գդինյա Պրուշկուվի, Ուկրաինայի միանգամից հինգ քաղաքների՝ Կրիվոյ Ռոգի, Խմելնիցկու, Վիննիցայի, Չերկասիի եւ Իվանո-Ֆրանկովսկի, թուրքական Ինեգյոլի, ադրբեջանական Սումգայիթի հետ։ Բալթիայում այդ քաղաքներն են Ակմյանեն եւ Պանեւիժիսը (Լիտվա) եւ Դաուգավպիլսը (Լատվիա)։ Ռուսթավիի գործընկերներից են Ֆիլիպինների Սանտյագոն եւ Կուայանը, նաեւ Շաոգուան քաղաքը չինական Գուանդուն  նահանգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ