News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Այս պահին կենդանաբանական այգում ունենք 145-ից ավելի տեսակներ՝ 720-ից ավելի առանձնյակով. Տարվա  ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նոր կենդանիներով համալրելու՝ փոխանակումների ձեւով, առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը:

«Ընդհանրապես, Եվրոպական կենդանականական այգիներում արգելվում է կենդանիների առքուվաճառքը, փոխարենը կա կենդանիների փոխանակման  պրակտիկա: Օրինակ, մտադիր ենք բերել սպիտակապոչ գնու, աֆրիկյան 1-2 անտիլոպներ, բորենիանման շներ»,-ասաց նա:

Հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ կենդանատեսակների անկման դեպքեր են եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց. «Կենդանիների անկումը բնական պրոցես է բոլոր կենդանաբանական այգիների համար: Կենդանաբանական այգիների համար մոտավորապես 10 տոկոս անկումը համարվում է նորմայի սահմաններում, քանի որ  կենդանիները ծերանում են, հիվանդանում են, որոնք հնարավոր չէ բուժել: Նաեւ արուների միջեւ մրցակցության արդյունքում եւս վնասվածքներից կենդանիները կարող են մահանալ:

Անցած տարի մեզ մոտ անկումները 7 տոկոսի էլ չեն հասել: Շատ ուրախ ենք, որ այս տեսակետից բավականին նորմալ մակարդակի վրա ենք»:

Ինչ վերաբերում է 4-5 անգղերի անկմանը, նա միայն ասաց, որ դա եղել է  2022-ի սկզբին, մինչեւ իմ կենդանաբանական այգի տեղափոխվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենդանաբանական այգու միակ փղի՝ Բունկայի ազատավանդակը շատ փոքր է. երկրորդ փիղ բերելու մասին են մտածում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 3-ին, քաղաքապետարանի…
ԱՄՆ-ին սպառնում է «սուպերխոզերի» ներխուժումը Կանադայից. ԶԼՄ
Կանադական «սուպերխոզերը» կարող են լցվել ԱՄՆ տարածք...
Ճապոնական շուն Կաբոսուն՝ Doge ինտերնետ մեմերի նախատիպը, մահացել է 19 տարեկանում
Շան տերը հայտնում է նաև, որ շանը հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին...
Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով
Ի դեպ՝ առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը…
Ամենամեծ ծովային դինոզավրը կարող էր չափերով մրցել կապույտ կետի հետ
Իխտիոտիտանն անվիճելի գիշատիչ է՝ հավանաբար սննդի շղթայի ...
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
Ամենաշատ