News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

FlyOne Armenia ավիաընկերությունը երեկ Թուրքիայի օդային սահմանով նախատեսված չվերթներ չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Անանյանը նշեց, որ թուրքական արգելքի հետեւանքով միայն Փարիզ-Երեւան չվերթն էր, որը հարկադրված վայրէջք էր կատարել այլ երկրում:

Հարցին, թե թուրքական կողմն արգելքի համար ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում եւ ինչ աշխատանքներ են տարվում այն վերացնելու համար, Անանյանը նշեց, որ այս պահին նորություն ասել չի կարող:

«Հենց տեղեկություն ստանանք, միանգամից կիրազեկենք: Ավիաընկերությունը կիրառելու է իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը, որ իր ուղեւորների ճամփորդական պլանները փոփոխություն չկրեն»,- ասաց Անանյանը:

Ժամը 00:55-ին սպասվում է Երեւան-Ստամբուլը չվերթը, որը չեղարկված չէ:

«Թուրքական կողմը միայն արգելում է իր օդային տարածքով այլ երկրներ թռչելը, դեպի Ստամբուլ չվերթները չեղարկված չեն: Առաջիկա օրերին սպասվող չվերթները դեռ չեն հետաձգվել, համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ չվերթներն իրականացնելու համար, այս պահին էլ տեղի է ունենում Լիոն-Երեւան չվերթը»,- ասաց Անանյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ