News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը MIASIN.RU կայքին

Արդեն հինգերորդ տարին է՝ Հայաստանի իշխանությունը զավթել են կոլաբորացիոնիստները, որոնք պաշտպանում են թշնամական պետությունների շահերը։ Մեծամասնության կարծիքով՝ ներկա իշխանություններն իրականացնում են հակահայկական քաղաքականություն՝ ի նպաստ Թուրքիայի եւ Ադրբեջանի, եւ դիմադրություն չեն ցուցաբերում այն հավակնություններին, որոնք օրեցօր ավելի ու ավելի են շատանում, ներառյալ ուղիղ տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Ո՞րն է, ըստ ձեզ, իրավիճակից դուրս գալու ուղին։

Ներկա իշխանություններն իսկապես  իրականացնում են հակահայկական քաղաքականություն՝ չպաշտպանելով իրենց երկրի եւ իրենց քաղաքացիների շահերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում զավթել մեր հողը, բայց մեր իշխանությունները բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկում սահմանների եւ ժողովրդի պաշտպանության համար։ Այդ քաղաքականության հետեւանքով մենք արդեն կորցրել են մեր տարածքի զգալի մասը, ինչպես նաեւ մեր շատ քաղաքացիների։

Իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեր իշխանության լրիվ փոփոխությունն է։ Այս կառավարությունը պետք է հեռանա, եւ պետք է ձեւավորվի նորը, ժողովրդի ներկայացուցիչներից կազմված եւ իսկապես Հայաստանի շահերը պաշտպանող։ Մեզ պետք են առաջնորդներ, որոնք կպայքարեն մեր երկրի իրավունքների համար եւ կպաշտպանեն նրան բոլոր թշնամիներից՝ լինի Թուրքիան, Ադրբեջանը, թե էլի մեկ ուրիշը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք պաշտպանել մեր հողն ու պահպանել այն ապագա սերունդների համար։

Բացի այդ, կարեւոր է ամրապնդել կապերը բարեկամական պետությունների հետ, որոնք աջակցում են Հայաստանին տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության պահպանման իր պայքարում։ Անհրաժեշտ է խթանել դիվանագիտական ջանքերը միջազգային ասպարեզում՝ գրավելու համար համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի խնդիրների հանդեպ եւ աջակցելու ինքնորոշման եւ անկախության նրա իրավունքին։

Կարեւոր է նաեւ ակտիվ աշխատանք կատարել երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ բանակի պատրաստումն ու համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը։ Դա կօգնի ամրապնդել երկրի պաշտպանությունն ու պաշտպանել նրան հնարավոր արտաքին սպառնալիքներից։

Բայց այդ ամենը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում։

Հայ հասարակությունն ընդդիմության ղեկավարներից սպասում է իշխանափոխության  ավելի վճռական եւ եւ արմատական գործողություններ։ Ունե՞ք արդյոք գործողությունների որեւէ կոնկրետ պլան։

Այո, մենք ունենք գործողությունների կոնկրետ պլան։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանի ժողովուրդը պահանջում է ոչ թե պարզապես խոսքեր, այլ գործողություններ՝ փոխելու համար երկրի իրավիճակը։ Ուստի մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք ընդդիմության միասնական ճակատ եւ միավորենք մեր էներգիան եւ ռեսուրսները, որպեսզի հասնենք այդ նպատակին։

Գործողությունների մեր պլանը ներառում է մի քանի փուլեր։ Նախ՝ մենք պետք է համոզենք մեր հայրենակիցներին, որ մենք կարող ենք փոխել իրավիճակը երկրում միայն միասին։ Մենք պետք է միավորվենք եւ աշխատենք միասին՝ փոփոխությունների հասնելու համար։

Երկրորդ՝ մենք պետք է օգտագործենք մեզ հասանելի բոլոր միջոցները, որպեսզի հասնենք փոփոխությունների։ Հենց որ մեզ հաջողվի իրականացնել առաջին կետը, մյուս մասն իրականացնելն ավելի հեշտ կլինի։

Մենք կօգտագործենք մեզ հասանելի բոլոր միջոցները՝ փոփոխությունների հասնելու եւ մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Մենք կանգ չենք առնի, մինչեւ որ Հայաստանում նոր ղեկավարություն չլինի, որն իսկապես կներկայացնի Հայաստանի շահերը։

Իշխանափոխությունը երկրում գործընթաց է, որը պետք է հասկանալի լինի հասարակ մարդկանց, ով եւ ինչ գաղափարով է գալու իշխանության ներկա դավաճանների փոխարեն։ Ի՞նչ կոնկրետ առաջնահերթ քայլեր, ըստ ձեզ, պետք է ձեռնարկվեն իշխանափոխությունից հետո։ Կարո՞ղ եք արդյոք թեզիսներով ներկայացնել հայկական պետականության վերականգնման եւ Արցախի հարցի լուծման հիմնական փուլերը։

Իշխանափոխությունից հետո առաջնահերթ քայլը պետք է լինի պետության հանդեպ ժողովրդի վստահության վերականգնումը։ Մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք՝ ուղղված օրինականության վերականգնմանը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկրի հետագա տնտեսական եւ սոցիալական զարգացման համար։

Հայկական պետականության վերականգնման կարեւոր փուլ է Արցախի հարցի լուծումը։ Մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն է, որը հաշվի կառնի հայկական եւ հատկապես արցախյան կողմի շահերը։ Մենք պատրաստ ենք երկխոսության եւ փոխզիջում գտնելուն, բայց մեր դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, եւ նրա ապագան պետք է լուծվի միայն հայ ժողովրդի մասնակցությամբ։

Եվս մեկ կարեւոր քայլ կդառնա տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովումը հայկական բանակի ամրապնդման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով։

Ընդհանուր առմամբ, մեր նպատակը Հայաստանի պետականության եւ ազգային արժանապատվության վերականգնումն է, ինչը հնարավոր է միայն կյանքի բոլոր ոլորտներում մեր ժողովրդի շահերն իսկապես ներկայացնելու միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ