News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած 9 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում։

Նրա խոսքով՝ մեր արտաքին առեւտրի այդ ուղղությանն է այսօր բաժին ընկնում արտահանման 31 եւ ներկրման 41 տոկոսը։ Ռուսաստանը Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է: Պատրաստի արտադրանքի արտահանումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կարեւոր է, որ պատրաստի արտադրանքի արտահանման մեծացման գործընթացն այդ ուղղությամբ շարունակական միտում ունի:

«Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է: Ռուսական ներդրումների ամբողջական փաթեթն անցյալ տարվա վերջի տվյալներով կազմում է 2 մլրդ դոլար: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն տնտեսվարողն է: Ռուսական ուղիղ տրանսֆերտները մեծագույն մասն են կազմում Հայաստան ուղղված բոլոր տրանֆերտների: Ռուսաստանի Դաշնությունը հայ միգրանտների համար շարունակում է մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան, եւ այս միտումը նույնպես տեսանելի հեռանկարում պահպանվելու է:

Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են Հայաստան եկող արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը: Զբոսաշրջությունն աստիճանաբար ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր տնտեսական եւ սոցիալական իրողություններում: Հայաստանը պետք է ելնի այն դրույթից, որ մեր երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային գործընթացները պետք է վարվեն այնպես, որ դրանք չվնասեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, այլ փոխլրացման սկզբունքով հավասարակշռեն եւ բալանսավորեն մեր պետական քաղաքականությունը՝ դրանով նպաստելով մեր փխրուն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Սաֆարյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ 2022-ը աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14 տոկոսանոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12 տոկոսով: Սա աշխարհի մասշտաբով խոշոր տնտեսական նվաճում է: 2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս տարին (ըստ միջազգային խոշորագույն վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումների) կարող է լինել տնտեսական աճի էական դանդաղեցման եւ նույնիսկ ռեցեսիայի տարի: Էապես դանդաղելու է ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության տնտեսական աճը:

«Մեր ժամանակի գլխավոր իրողությունը Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատումն է՝ իր բոլոր բացասական և խիստ մտահոգող հետեւանքներով: Այս պայմաններում աշխարհի զարգացած, ինչպես նաեւ զարգացող տնտեսությունները էական վնասներ են կրում եւ ստիպված են հաղթահարել բազմաթիվ սպառնալիքներ եւ մարտահրավերներ: Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք Ռուսաստանում ընթացող տնտեսական եւ քաղաքական գործընթացները, հասկանալու համար, թե որոնք են լինելու Հայաստանի կողմից արվող քայլերը մի կողմից մեր անվտանգությունը հնարավորինս ամրապնդելու, եւ մյուս կողմից՝ տնտեսությունն ու սոցիալական ոլորտը զարգացնելու համար:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացների իրականացվող մշտադիտարկման արդյունքում անում են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ բարենպաստ քաղաքական զարգացումների արդյունքում, նույնիսկ տնտեսության համար գլոբալ անբարենպաստ իրողությունների պայմաններում, այս տարի եւս կարող են արձանագրվել տնտեսական հաջողություններ: Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, վարկանիշային այլ հեղինակավոր կազմակերպություններ կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4 կամ մի փոքր ավելի տոկոս: Մենք կարծոմ ենք, որ դա վերջնական սահման չէ, եւ նպաստավոր միտումների շարունակականության պարագայում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է աճել 5, նույնիսկ 6 տոկոսով: Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն վարել պետական մեքենայի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված քայլեր, ճկուն տնտեսական քաղաքականություն եւ ամենասերտ կերպով համագործակցել ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

Արդեն երրորդ տարին է՝ մենք արձանագրում ենք, որ էապես աճում են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ղազախստանի եւ Բելառուսի հետ մեր բազմաբնույթ տնտեսական կապերը: Սա ուրախացնող իրողություն է, որը, մեր կարծիքով, կարող է շարունակվել նաեւ մոտակա տարիներին: Մենք ափսոսանքով ենք արձանագրում, որ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը հայ-ռուսական համագործակցության եւ փոխգործակցության մեջ սպասված մակարդակը չունի: Այնինչ Ռուսաստանի հայ համայնքը կարող էր շատ ծանրակշիռ փաստարկ լինել այսօրվա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործընթացներում՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը: Ելնելով տնտեսական իրողություններից՝ Եվրասիական փորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին վարել քաղաքական պայքարը այնպես, որ դա բացասաբար չազդի տնտեսական համագործակցության որակի վրա: Մենք համոզված ենք, որ մոտակա տարիների տնտեսական իրողությունները թելադրելու են ամրապնդել կապերը Ռուսաստանի Դաշնության եւ հետխորհրդային տարածքի մյուս գործընկերների հետ»,- նշել է Սաֆարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ