News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը, կարծում ենք, կարևոր կլինի ոչ միայն այս երկու երկրների, այլև օգտակար կլինի կայունության համար ողջ տարածաշրջանում։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Մենք հիասթափությամբ արձանագրեցինք Թուրքիայի հայտարարությունը՝ հայկական ավիաընկերությունների թռիչքների լիցենզիաները դադարեցնելու մասին։

Օդային թռիչքները վերսկսելու վերաբերյալ այս երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարևոր միջոց էր վստահության ամրապնդման համար ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև կրկին ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունության համար, և մեր անկեղծ հույսն է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերը և նաև բացել տրանսպորտային ուղիները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ