News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նեմեսիս» հուշարձանի հարցը դարձել է քննարկումների առարկա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի միջեւ։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայիսի 10-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը մասնակցել է Անկարայում ՍԾՏՀ  Խորհրդարանական վեհաժողովի գագաթաժողովին։

Թուրքական կողմի համար, մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես է երկկողմ հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին Հայաստանում  բացվում նման հուշարձան։ «Սիմոնյանը պատասխանել է, որ եթե կա հարաբերությունները կարգավորելու ցանկություն, նման իրադարձությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ»,- ասել է Թունյանը։

Իսկ ինչ վերաբերում է հուշարձանի ապագա ճակատագրին, պատգամավորը նշել է, որ իրենք չեն կարող պատասխանել այդ հարցին։

Հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությանն ուղիղ ասվել է, որ եթե հուշարձանը չհանվի, ապա կհաջորդեն որոշակի հետեւանքներ, պատգամավորը պատասխանել է, որ նման հայտարարություններ չեն եղել։ «Հայկական պատվիրակությանը նման ոչինչ չի ասվել։ Հարցը քննարկվել է խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ։ Այդ թեմայով ուրիշ խոսակցություններ կամ ուղիղ պահանջներ չեն հնչել»,- տեղեկացրել է խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ