News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցները վաղը՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնելու են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը:

Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-իդեկտեմբերի 7-ի, 2023թ-իփետրվարի 22-իևՄարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:

Մայիսի 12-ին՝ ժամը 14.00-ին,նախաձեռնող խմբի աջակիցները կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ժամը 15.00-ին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ժամը 15․30-ին՝Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, ժամը 16.00-ին՝ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և 16.30-ին՝ՀՀ կառավարության շենքի մոտ և կփոխանցեն ստորագրությունների պատճենները:

«Սա, սակայն, չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք ստորագրահավաքը,  սա պարզապես առաջին փուլի ամփոփումն է: 1994թ.   այս օրը՝ մայիսի 12-ին,  ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, և դրանից29 տարի անց մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա՝ ցույց տալով, որ արդեն 150 օրից ավելի գտնվում ենք ծանր շրջափակման մեջ  և  պահանջում ենք միջազգային հանրությունից ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի և միջազգային դատարանների որոշումների կատարումը: Մենքշնորհակալ ենք Երևանում գտնվող մեր աջակիցներին, որ Արցախում կազմակերպված օֆլայն ստորագրությունների պատճենները մեր անունից փոխանցում են հասցեատերերին»,-ասում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամ Արշակ Աբրահամյանը:

Ստորագրահավաքը շարունակվում է նաև օնլայն՝ change.org  հարթակում՝ հղումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ