News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն որոշում է ընդունել նախաձեռնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դուրս գալու գործընթաց։ Այս մասին նա լրագրողներին տեղեկացրել է ճեպազրույցի ընթացքում։

«Որոշում եմ ընդունել նախաձեռնել գործընթաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու վերաբերյալ»,- ասել է Գրոսուն։

Խորհրդարանի նախագահն ԱՊՀ-ն անվանել է «անօգտակար» կառույց Մոլդովայի համար։

Այս որոշումը, նրա խոսքով, ընդունվել է երկրի քաղաքացիների, կառավարող «Գործողություն եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաեւ նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո։

Մայիսի 11-ին Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ խորհրդարանականները հավանություն են տվել երկրում «Միր» հեռուստաընկերության աշխատանքի մասին համաձայնագրից դուրս գալուն։ Վեց հեռուստաալիքների («РТР-Молдова», «Первый в Молдове», «НТВ-Молдова», «Акчент-ТВ», «ТВ-6», «Орхей-ТВ») լիցենզիաների գործունեությունը դադարեցվել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ