News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի պետական ​​պարտքի չափը մարտին փետրվարի համեմատ աճել է 17,8 մլրդ եվրոյով եւ հասել պատմական առավելագույնին` 2,79 տրլն եվրոյի, հետեւում է տեղական կենտրոնական բանկի վիճակագրությունից:

«Նոր պատմական ռեկորդ։ Այս էքսպոտենցիալ աճը մտահոգիչ եւ տագնապալի է՝ հաշվի առնելով տոկոսադրույքների աճը, որը կապված է Եվրոպական կենտրոնական բանկի նոր սահմանափակող դրամավարկային քաղաքականության հետ», - AgenPress-ը մեջբերում է Իտալիայի սպառողների ազգային միության նախագահ Մասիմիլիանո Դոնայի խոսքը:

Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը (ԵՄ գործադիր մարմինը) մայիսյան տնտեսական կանխատեսման մեջ կանխատեսել էր Իտալիայի պետական ​​պարտքի կրճատում՝ ՀՆԱ-ի նկատմամբ։ 2022 թվականի արդյունքներով սուվերեն պարտքը կազմել է ՀՆԱ-ի 144,4 տոկոսը, իսկ 2023 թվականին այն կնվազի մինչեւ 140,4 տոկոս, կարծում է ԵՀ-ն։ Թեեւ պետական ​​պարտքի նվազումը կշարունակվի, սակայն դրա տեմպերը կդանդաղեն, կարծում են վերլուծաբանները։

ԵՀ-ն նաեւ 0,3 տոկոսով բարելավել է Իտալիայի ՀՆԱ-ի այս տարվա աճի իր կանխատեսումը՝ մինչեւ 1,2 տոկոս։ Հանձնաժողովը նաեւ ակնկալում է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը կնվազի մինչեւ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ բնակչության աջակցության միջոցներից մասնակիորեն հրաժարվելու հաշվին, որոնք կիրառվել էին էներգակիրների գների վերջին աճի ժամանակ, ինչպես նաեւ կորոնավիրուսի սահմանափակումները ամբողջությամբ փուլ առ փուլ վերացնելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ