News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շավարշիձեին և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Վրաստանի  իրավապահ կառույցների միջև գործընկերային կապերն ընդլայնելու հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով, որ արդեն իսկ նախապատրաստվում է համապատասխան հուշագիր, որը կարևոր նախադրյալ կհանդիսանա իրավապահ համագործակցության ուղղությամբ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար:

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վրացական կողմին ներկայացրել է կառույցի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները: Սասուն Խաչատրյանը միաժամանակ վստահեցրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար և առկա է անհրաժեշտ կամք ու ցանկություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում առավել ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կոռուպցիան այլևս ոչ միայն առանձին պետությունների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի կանխարգելման գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև համատեղ գործունեության ակտիվացումը օպերատիվ-հետախուզական աշխատանքներում:

Դեսպան Շավարշիձեն համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացման և ընդլայնման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ