News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին քննադատել է G7-ի առաջնորդների վերջնական հայտարարությունը, որը, նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ է պարունակում իսլամական հանրապետության հասցեին։ Այս մասին ասված է երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, իսկ միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինում»,- ասել է Քանանին։ «Իրանը միշտ հետեւել է իր միջազգային պարտավորություններին եւ վճռական է շարունակելու իր կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ»,- հավելել է նա։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ, Արեւմուտքի պնդումներին հակառակ, Իրանը «երբեք Ռուսաստանին անօդաչու սարքեր չի տրամադրել» եւ շարունակում է հանդես գալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման օգտին։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ իրանական կողմը միշտ ջանքեր է գործադրել Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման համար։

G7-ի առաջնորդները, շաբաթ օրը Հիրոսիմայի գագաթաժողովի ավարտից մեկ օր առաջ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծել են իրենց նպատակը՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել  եւ մտահոգություն հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, «համոզիչ քաղաքացիական հիմնավորում չունի»։ Բացի այդ, G7-ի առաջնորդները կոչ են արել Իրանին հրաժարվել ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանին  տրամադրվող աջակցությունից եւ դադարեցնել Մերձավոր Արեւելքում նավագնացության համար սպառնալիքի ստեղծումը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն
Նա  հայտարարել է, որ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի ․․․
Թեհրանը դրական հաղորդագրություններ է ստանում Վաշինգտոնից, բայց հետեւություններ է անում ամերիկացիների գործողություններից
Նա նշել է, որ ԳՀՀԾ-ի վերածննդի հարցը քննարկել է իր օմանցի գործընկերոջ հետ: Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է դիտարկել ․․․
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել. Ռայիսի
Ուրանի հարստացումը եվրոպական կողմի պարտավորությունները չկատարելու պատասխանն է...
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Ամենաշատ