News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները եւ ընդգծում է  համոզվածությունը ՀՀ կառավարության  նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ ինքը:

«Սա շատ կարեւոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաեւ մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավերլի բարձր աստիճանի»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է հասկանալ, որ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր  պրոբլեմն անորոշությունն է:

Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:

«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ: Համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան
Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային…
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցում հաջողություն չունենք․ Փաշինյան
Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների...
Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան
Բեռնատարների մասով դեռ այդպիսի համաձայնություն կամ նախնական պայմանավորվածություն չի էլ եղել, խոսքը գնում է երրորդ երկրի քաղաքացիների և...
Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. ՊԵԿ նախագահ
Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ...
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը պարզություն չի մտցրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Վահան Կոստանյանը պարզություն չի մտցրել...
Առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների…
Ամենաշատ