News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը նախօրեին հաղթել էր ընտրություններում, տեղեկացրել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով երկու երկրների նախագահների մամուլի ծառայություններին։

Ինչպես գրել է Զելենսկին Թվիթերում, հեռախոսազրույցի ժամանակ նա նշել է Էրդողանի անձնական դերը ցորենի Սեւծովյան նախաձեռնության շարունակման գործում, «ինչը համաշխարհային պարենային անվտանգության ծանրակշիռ բաղադրիչն է»։

«Ուկրաինայի եւ Թուրքիայի համագործակցությունը կարեւոր է եւ նպաստում է մեր ժողովուրդների բարեկեցությանն ու միջազգային կայունությանը։ Հետագայում եւս կզարգացնենք այն եւ համատեղ կաշխատենք տարածաշրջանի, Եվրոպայի եւ աշխարհի անվտանգության ամրապնդման համար»,- ավելացրել է նա։

Թուրքիայի նախագահի գրասենյակի կարճ հաղորդագրությունում նշվել է, որ Զելենսկին շնորհավորել է Էրդողանին ընտրություններում տարած հաղթանակի համար, ինչպես նաեւ քննարկել է «իրադարձությունները ռուս-ուկրաինական պատերազմում եւ տարածաշրջանային հարցեր»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Politico. ԱՄՆ-ն թույլատրել է իր զենքով հարվածներ հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում են Ուկրաինայի վրա
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այս շաբաթվա սկզբին ասել է, որ...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Կրասնոդարի երկրամասում
Օպերատիվ շտաբը պնդում է, որ բոլոր հարձակումները հետ են մղվել։ Որոշ ռուսական հեռագրային ալիքներ...
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի. Ռուսական զորքերը դուրս մղելու փորձերը թանկ կարժենան. Պուտին
Միաժամանակ, նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը մերխարկովյան տարածքից դուրս մղելու փորձերը թանկ կարժենան թշնամուն...
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
Ամենաշատ