News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Forbes-ը կազմել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների հերթական ռեյթինգը։

Դրանում երկրորդ սերնդի ներկայացուցիչներն են, նրանք միասին կժառանգեն 244 մլրդ դոլար։ Forbes-ի ցուցակի մասնակիցների կարողությունը նշված է 2023թ. մարտի 10-ի դրությամբ։

Forbes-ի գնահատականներով՝ 2023թ. մարտի 10-ի դրությամբ Ռուսաստանում հաշվվել է 110 միլիարդատեր՝ 505 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ։

Եթե այդ գումարը հավասար կիսվի նրանց երեխաների ընդհանուր թվի (340) միջեւ, նրանք բոլորը նույնպես միլիարդատերեր կլինեն մոտ 1,5 մլրդ միջին արդյունքով։

Ցուցակում ներկայացված է 110 ընտանիքներից 20-ը, որտեղ յուրաքանչյուր ժառանգորդի բաժին է ընկնում 2,5 մլրդ դոլարից ոչ պակաս։ Այդ ընտանիքներում ընդամենը 49 երեխա կա, որոնց ծնողների ընդհանուր կարողությունը 244 մլրդ դոլար է։

Ռեյթինգի մասնակիցների կազմն անցած տարվա համեմատ մի փոքր փոփոխվել է։ Մեկ տարի բացակայելուց հետո վերադարձել է «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին՝ Բորիսը (№18, 2,7 մլրդ դոլար կժառանգի)։ Ցուցակում կա մեկ նոր ժառանգ՝ Լեռնային համալսարանի ռեկտոր եւ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավար, «Ֆոսագրո»-ի մոնիտար բաժնետեր Վլադիմիր Լիտվինենկոյի միակ դուստրը՝ Օլգան (№16, կժառանգի 3,1 մլրդ)։ Իհարկե, հասկանալի չէ, թե արդյոք նա ինչ-որ բան կստանա։ Դեռեւս 2011թ. Օլգան վիճել էր հոր հետ եւ հեռացել Ռուսաստանից, հայրն այն ժամանակ դիմել էր Քննչական կոմիտե դստեր առեւանգման հայտարարությամբ։ Լիտվինենկոյի թոռնուհին այդ ժամանակ նրա մոտ էր։ Լիտվինենկոյի կարողությունը, ինչպես եւ պարարտանյութերի արտադրության բոլոր մասնակիցներինը, մեկ տարում զգալիորեն ավելացել է։

Կովալչուկի եւ Լիտվինենկոյի երեխաներին տեղը զիջել են Revolut ֆինտեխ-սերվիսի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկու (նա 2022թ. հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից) եւ Playrix-ի համահիմնադիր Դմիտրի Բուխմանի ժառանգները։ Վերջինի կարողությունը 2023թ. նվազել է՝ հասնելով 7 մրդ դոլարի, եւ նրա երեխաներից յուրաքանչյուրին բաժին է հասել 2,3-ական մլրդ դոլար, դա նրանց համար ապահովել է 22-րդ տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ