News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տեղեկացնում է, որ 2023թ. հունիսի 1-ից սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումներ: 

Ինչպես հայտնել են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում, պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100) եւ եվրոյով (անվանական արժեքը` 100) 4 տարի մարման ժամկետներով: 

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 11.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00%, իսկ եվրոյով` տարեկան 4.50%:

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ:

«Հատկանշական է, որ ֆիզիկական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում»,- ընդգծել են Բանկում:

Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 10 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո (առաջին փուլով տեղաբաշխվելու է ընդհանուր թողարկված ծավալներից  համապատասխանաբար՝ 6 մլրդ ՀՀ դրամ, 6 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո):

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 01.06.2023թ. ժամը 10:00-ից մինչեւ 31.07.2023թ. ժամը 16:30-ն:

«Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով www.armswissbank.am:

«Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետեւյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001»,- հայտնել են Բանկում:

Միաժամանակ հիշեցնենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 15 թողարկումներ (8 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 4-ը՝ ՀՀ դրամով և 3-ը Եվրոյով):

Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 28 մլրդ ՀՀ դրամի, 51 մլն ԱՄՆ դոլարի և 23 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ:

Բանկի 6 թողարկումները հաջողությամբ մարվել են: 

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 9 թողարկումները (5 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես, այդ թվում ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի դեպքում, օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առևտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի...
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
Ամենաշատ