News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավունքի համաձայն՝ Մեծ Բրիտանիան կարող է որակվել որպես պատերազմի մեջ գտնվող պետություն, այդ դեպքում թագավորության ցանկացած պաշտոնատար անձ կարող է դիտարկվել որպես օրինական ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Նրա կարծիքով՝ նման կարգավիճակ «մեր հավերժ թշնամի» Մեծ Բրիտանիան կարող է ստանալ Ուկրաինայի հետ դաշնակցային հարաբերությունների եւ նրան ցուցաբերվող ռազմական աջակցության պատճառռով, «այսինքն՝ դե-ֆակտո վարում է չհայտարարված պատերազմ Ռուսաստանի դեմ»։ Մեդվեդեւը սպառնացել է, որ օրինական թիրախներ կհամարվեն ոչ միայն զինվորական պաշտոնյաները, այլեւ քաղաքացիականները, եթե վերջիններն «աջակցում են պատերազմին»։

Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր պաշտպանություն վարելու եւ իր սահմաններից դուրս հարվածներ հասցնելու Ուկրաինայի իրավունքի մասին։

«Ուկրաինայում ռազմական ուժ կիրառելու Ռուսաստանի կարողությունը խափանելու համար»,- պարզաբանել է նախարար Ջեյմս Քլեւերլին։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայից դուրս «լեգիտիմ ռազմական թիրախներին» հարվածները համարվում են այդ պետության պաշտպանության տարրերից մեկը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվան ենթարկվել էր անօդաչուների գրոհի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին, բայց այնտեղ հերքել են իրենց մասնակցությունը կատարվածին։

ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ կողմ են Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանը պատասխանել է Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու մասին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի մեղադրանքին
Չինաստանը պատասխանել է Սթոլտենբերգին...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային պատերազմում օգնության համար՝ 5 մլն արկերի մատակարարումից հետո
Ռուսաստանը բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի աջակցությունը...
Սթոլտենբերգը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին ռազմական ոլորտում ՌԴ-ին աջակցելու պատճառով
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
Լատվիան շուտով դրոնների երկրորդ խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
Լատվիան պատրաստում է դրոնների երկրորդ խմբաքանակը...
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
Ամենաշատ