News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Իրանական սեփական արտադրության տրանսպորտային ինքնաթիռը՝ «Simorgh»-ը, հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը Իրանի իշխանությունների կողմից ներկայացվելուց մեկ տարի հետո, տեղեկացրել է Tasnim-ը։

Փորձնական թռիչքը տեղի է ունեցել երեքշաբթի Սպահան քաղաքի ավիաբազայում։ Արարողությանը ներկա է եղել Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաքերին։

«Simorgh»-ը ստեղծվել եւ արտադրվել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից, որն Իրանի պաշտպանության նախարարության դուստր ընկերությունն է։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռի ստեղծումը նպատակ ունի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։

IRNA պաշտոնական տեղեկատվական գործակալության հաղորդման համաձայն՝ տրանսպորտային ինքնաթիռը մանեւրային է, թեթեւ եւ արագ, մեծ բեռնատարողությամբ։ Այն ունի այնպիսի բնութագրեր (որոնք ներառում են Իրանի եղանակային պայմանների համատեղելիությունը), որոնք հարմար են կրիտիկականորեն կարեւոր ծառայությունների, ինչպիսին է բուժական նպատակով թռիչքը, իրականացման համար։

Նշվել է նաեւ, որ «Simorgh»-ը կամրապնդի ցամաքային եւ ռազմածովային ուժերի ունակությունը՝ զորքերը եւ սարքավորումները բազայից բազա տեղափոխելիս։

Ինքնաթիռն այդպես է անվանվել ի պատիվ Սիմորգի՝ առասպելական թռչուն պարսկական առասպելաբանության եւ գրականության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ