News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ KFOR առաքելությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կոսովոյում բոլոր քաղաքացիների համար անվտանգ եւ հանգիստ իրադրությանն աջակցելու համար եւ կշարունակի գործել անաչառ՝ ՄԱԿ մեր մանդատին համապատասխան, ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

«Մենք որոշել ենք ուղարկել եւս 700 զինծառայող Օպերատիվ պահուստային ուժերից՝ Արեւմտյան Բալկանների համար եւ բարձր պատրաստվածության վիճակի բերել պահուստային ուժերի եւս մեկ գումարտակ, որպեսզի նրանք նույնպես կարողանան գործի դրվել անհրաժեշտության դեպքում։

Սրանք խելամիտ քայլեր են, որպեսզի KFOR-ը կարողանա տնօրինել հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իր մանդատն իրականացնելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ սերբական  կողմը տեղեկացրել էր այն մասին, որ անկարգությունների ընթացքում, որոնք առաջացել էին Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ KFOR ուժերի գործողությունների պատճառով Կոսովոյի հյուսիսում, սերբերին Զվեչանում ցրելու գործողության ժամանակ տուժել էր 52 մարդ։

KFOR վերջին տեղեկությունների համաձայն՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ընդհանուր առմամբ 30 խաղաղապահներ վիրավորվել են։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր  հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ