News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր Թայիր Քերիմլին հիշել է խորհրդային տարիները եւ բողոքել մոծակներից, շներից ու օձերից:

«Խորհրդային տարիներին սանիտարական աշխատանքներ են իրականացվել, ախտահանվել են տներն ու այգիները, իսկ այժմ դա չի արվում ոչ միայն շրջաններում, այլեւ Բաքվում»,-ասել է նա Միլի մեջլիսի այսօրվա նիստում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Պատգամավորը դժգոհել է մոծակներից,  որոնք հանգիստ չեն տալիս մայրաքաղաքի բնակիչներին։ «Նախկինում մոծակները հայտնվում էին մայրամուտից հետո, հիմա դրանք կան նաեւ ցերեկը։ Դա կարող է հանգեցնել մալարիայի համաճարակի»,-դժգոհել է նա։

Քերիմլին անդրադարձել է նաեւ փողոցային շների խնդրին. «Աղսուում եւ Իսմայիլում երեխաները չեն կարողանում դպրոց կամ մանկապարտեզ գնալ թափառող շների պատճառով: Ի՞նչ անել այդ շների հետ, հավաքել եւ վաճառել Կորեային: Փողոցով հնարավոր չէ տեղաշարժվել։ Թունավոր օձերը բազմացել են, հավաքվում են տների նկուղներում։ Պետք է այդ հարցերին ուշադրություն դարձնել, ինչպես խորհրդային տարիներին էր»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ