News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային փորձագետ, պրոֆեսոր և խորհրդատու Ռուբեն Ինջիկյանն ընտրվեց «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։ Որոշումն ընդունվել է 2023 թվականի մայիսի 22-ին կայացած Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։

Ռուբեն Ինջիկյանը Ժնևի Վեբստեր համալսարանի ադյուտանտ-պրոֆեսոր է, դասավանդում է էներգետիկա, հումք, առևտրի ֆինանսավորում և թվային տնտեսություն: Նա շուրջ 30 տարի որպես տնտեսագետ և մենեջեր՝  աշխատել է UNCTAD-ում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում), և միջազգային առևտրի, ֆինանսների, էլեկտրոնային առևտրի և հումքի ոլորտներում վերլուծության, քաղաքականության խորհրդատվության և տեխնիկական աջակցության պատասխանատուն էր: UNCTAD-ում նա կազմակերպել է համաժողովներ և նախաձեռնել Տեղեկատվական տնտեսության զեկույցը և Հումքային ապրանքների համաշխարհային ֆորումը: Նա նաև հեղինակ է մենագրության՝ հիմնված իր թեկնածուական թեզի վրա, և հեղինակավոր բիզնես ամսագրերում հրապարակված բազմաթիվ հոդվածների:

Այս պահին Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկված են Գագիկ Զաքարյանը /նախագահ/, Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը, Վարդան Աթայանը, Ֆիլիպ Դելմոտը և Ռուբեն Ինջիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի...
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
Ամենաշատ