
Հինգշաբթի օրը Սենեգալի դատարանը արդարացրել է առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Ուսման Սոնկոյին բռնաբարության և մահվան սպառնալիքների մեջ, սակայն նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ երիտասարդներին այլասերելու համար, ինչը վտանգի տակ է դրել հաջորդ տարի նախագահի պաշտոնում առաջադրվելու նրա հնարավորությունները, հաղորդում է Reuters-ը։
48-ամյա Սոնկոն մեղադրվում էր 2021 թվականին մերսման սրահում աշխատող մի կնոջ բռնաբարության և նրա հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Նա հերքում է իր մեղքը և բոյկոտել է դատավարությունը:
«Նման դատավճռով Սոնկոն չի կարող թեկնածու դառնալ»,- ասել է նրա փաստաբաններից մեկը՝ Բամբա Սիսեն։ Սենեգալի ընտրական օրենսգիրքն արգելում է հանցագործության համար դատապարտված անձանց առաջադրվել քաղաքական պաշտոնների համար։
Այս գործը բուռն փողոցային բողոքի ցույցեր է առաջացրել Սենեգալում, որտեղ Սոնկոյի կողմնակիցները դատապարտել են նրա դեմ ուղղված մեղադրանքները որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող, ինչը կառավարությունը և արդարադատության համակարգը հերքում է:
Երիտասարդության այլասերումը Սենեգալում քրեական հանցագործություն է, որը քրեական օրենսգրքում սահմանվում է որպես անբարոյական վարքագիծ՝ 21 տարեկանից ցածր անձանց նկատմամբ։ Սոնկոյին մեղադրողը այն իրադարձությունների ժամանակ, որոնք, իր պնդմամբ, տեղի են ունեցել, 20 տարեկան էր։