News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն: Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ ապահովելու համար: Եվ համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ միջանցքի նկատմամբ չպետք է ունենա: Ընդ որում՝ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Արգելափակումը, այդ բերումով, ապօրինի է»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որովհետև նախ մարդիկ զրկված են տեղաշարժի իրավունքից, երկրորդ՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները տեղի են ունենում ընդհատումներով՝ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով:

«Եվ դրա հետևանքն այն է, որ մարդիկ ապրանքներ խանութներից կարող են գնել միայն կտրոններով, որոնք թողարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից, որպեսզի սննդի պաշարները կարողանան կառավարել:

Նախորդ տարվա դեկտեմբերից շարունակական բնույթ են կրում Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի անջատումները, և այս պահին էլ բնական գազ և էլեկտրական էներգիա Լեռնային Ղարաբաղին չի մատակարարվում: Ձմռան ամիսներին դրա ամենակարևոր հետևանքն այն էր, որ փակվել էին բոլոր դպրոցները և մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և շուրջ 30 000 երեխաներ և ուսանողներ զրկվել էին կրթության իրավունքից: Իհարկե, եղանակների տաքացման հետ, արդեն և՛ մանկապարտեզները, և՛ դպրոցները, և՛ բուհերը բացվել են, և կրթական պրոցեսը վերականգնվել է»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ այս իմաստով պետք է նշել, ըստ Փաշինյանի,  հետևյալն է. 2023 թվականի արդեն փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելու քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանն այդ որոշման պահանջը, որն իրավական պարտադիր ուժ ունի, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը միջազգային բարձրագույն դատական ատյանն է, ըստ էության, ոչ միայն չկատարեց, այլև մոտ տասն օր առաջ ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում: Սա արդեն ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլև Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման խախտումն է:

Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենն անում: Մեր գնահատականը և համոզմունքն այն է, որ սրանք առանձին վերցրած գործողություններ չեն, այլ նախապատրաստություններ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, երբ խոսքը գնում է էթնիկական զտումների մասին, խոսքը այն մասին է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ