News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝ Բաղրամյան 26 շենքում՝ նախագահի նստավայրում։ Պատճառը կառավարության շենքում ընթացող հերթական վերանորոգումն է։ Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը, որպես կանոն, ծախսում է նորոգումների վրա` պերմանենտ նորոգվում են  կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ այլ գերատեսչություններ: Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել, որի համար բյուջեից 124.5 մլն դրամ էր դուրս գրվել։

Անցած տարեվերջին էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում իրականացրին՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ տեղադրելով, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն։ Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից...
«Փաստ». Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞
Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ...
«Հրապարակ». ՌԴ-ն որոշել է պատասխանել Հայաստանի իշխանություններին
Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ...
«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի՝ կյանքից զրկվելու դեպքից 4 տարի անց դեռ անպատասխան հարցեր կան
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին...
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
Ամենաշատ