News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի երկաթուղին չեղարկել է 50 գնացքի երթեւեկությունը Օդիշա նահանգում երկու ուղեւորատար եւ մեկ բեռնատար գնացքների բախման պատճառով։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերության գործադիր տնօրեն Ամիտաբհ Շարման։

«48 գնացք չեղարկվել է, 39-ի երթուղին փոխվել է, 10-ը կարճ ժամկետով պետք է կանգնեցվի»,- ասել է նա Ani գործակալությանը։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։ Ինչպես շաբաթ օրը մամուլի ասուլիսում ասել է Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի գլխավոր տեսուչ Նարենդրա Սինգհ Բունդելան, գնացքների բախման հետեւանքով գծերից դուրս է եկել 17 վագոն, դրանք լրջորեն վնասվել են։ Նա նաեւ նշել է, որ իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ վթարի հետեւանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել ավելի քան 900-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ