
Այս տարվա ապրիլին Ռուսաստանում արձանագրվել է պարենային դեֆլյացիա։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ում պարենային գները իջել են 0,2%-ով։ Մինչդեռ, ինչպես պարզվել է, մնացած եվրոպական բոլոր երկրներում պարենի գները միայն աճել են, համաձայն ՌԻԱ Նովոստիի հաշվարկների։
Շվեյցարիայում գարնան կեսին մթերքի գներն աճել են 5,4%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Բելառուսում, Կիպրոսում և Ալբանիայում գների աճը համապատասխանաբար կազմել է 6,1%, 6,7% և 9,6%։
Ընդ որում, Հունգարիայում 2023-ի մարտին արձանագրվել է 45%-ի արժեզրկում, իսկ ապրիլին այն դարձել է 39%։ 20%-ից ավելի գնաճ է դիտարկվում նաև Բալթիայի երկրներում, Սլովակիայում, Սերբիայում, Ուկրաինայում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։