
Պակիստանի «Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել Պակիստանի հյուսիսարևմուտքում հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով երկու զինվոր և երկու զինյալ են զոհվել, տեղեկացնում է The Associated Press-ը։
Բանակի հայտարարության մեջ ասվում է, որ զինյալները շաբաթ երեկոյան կրակ են բացել երկրի հյուսիսարևմտան տարածքում գտնվող անվտանգության հսկիչ անցակետի վրա, ինչը հանգեցրել է պակիստանյան զորքերի հետ փոխհրաձգության։
«Թալիբանի» ներկայացուցիչ Մոհամադ Հորասանին հայտարարել է, որ խմբավորումը «համատեղ հարձակում» է իրականացրել աֆղանական թալիբների հետ միասին, որոնք Աֆղանստանում 2021-ի օգոստոսին զավթել են իշխանությունը՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։