News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր՝ 15 միջոցառումներով։ Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 18,4 մլրդ դրամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Փաստացի յուրացվել է 17,7 մլրդ դրամ։ Իրացումը կազմել է 96,1 տոկոս։ «Նախարարությունը 2022 թվականին 652 մլն դրամով կամ 3,8 տոկոսով ավելի գումար է ծախսել, քան 2021 թվականին»,-հավելեց Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ