News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայում փորձ կանցկացնեն այսպես կոչված անվերապահ հիմնական եկամուտի (UBI) ներդրման վերաբերյալ։ Նրանք, ովքեր կմասնակցեն փորձին, երկու տարի ամսական 1600 ֆունտ ստեռլինգ կստանան` առանց որևէ պայմանի:

Փորձարկումն անցկացնելու առաջարկ է արել Autonomy վերլուծական կենտրոնը։ Այն կընտրի 30 մարդու, ովքեր ապրում են Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ջարոուում և Լոնդոնի հյուսիսում գտնվող Իսթ Ֆինչլի թաղամասում: Մարդիկ այս գումարը հենց այնպես են ստանալու, նրանց նկատմամբ ոչ մի պահանջ չի դրվելու։ Նրանք լիարժեք իրավունք կունենան չաշխատել։ Բայց նույնիսկ աշխատանքի ընդունվելու դեպքում նրանց բանկային հաշվին ամեն ամիս կգնա 1600 ֆունտ: Փորձի մասնակիցներին վերահսկելու են Autonomy-ի փորձագետները՝ գնահատելու UBI-ի ազդեցությունը նրանց կյանքի վրա:

«BBI-ն սովորաբար ծածկում է մարդկանց հիմնական կարիքները…մենք ուզում ենք տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա նման մեծ գումարը, որը տրամադրվում է առանց որևէ պայմանների, մարդկանց մտավոր և ֆիզիկական առողջության վրա, անկախ այն բանից՝ նրանք ուզում են աշխատել, թե ոչ», - ասել է Autonomy-ի հետազոտական ​​ծրագրերի տնօրեն Ուիլ Սթրոնգը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ