News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։

Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ հունիսի 12-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ