News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այրում կայարանից ոչ հեռու, Լճկաձոր գյուղի հատվածում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 8-ի (ֆոտոռեպորտաժ, վիդեո): Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Անհետ կորածների թվում կան ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ` 19-ամյա Արթուր եւ 62-ամյա Գուրգեն Հակոբյաններ: Նրանք դեպքի վայրում են եղել իրենց «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայով: Փլուզման պահին նրանք եղել են մեքենայից դուրս եւ այդ պատճառով էլ ծածկվել են հողով:Անհետ կորածների թվում են նաեւ Երեւանի երկու բնակիչներ Արմեն ու Մեխակ Սասունյաններ եւ Լճկաձորի մի բնակիչ` Նորիկ Միրզոյանը: Ազգությամբ երկու վրացիների վերաբերյալ Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի երկու քաղաքացիներ չեն վերադարձել երկիր: Չի բացառվում, որ քարակույտի տակ գտնվող մեքենաներում էլի մարդիկ լինեն, բայց նրանց հետ կապ դեռեւս չի հաջողվում հաստատել: Ներկա պահին անձրեւը դադարել է, որոնողա-փրկարարական աշխատանքները վերականգնվել են, բայց սողանքը շարունակում է ակտիվ մնալ:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:

Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ