News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:

ՆԳՆ ոստիկանության պետի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր ոճի և ձեռագրի որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:

Արամ Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոստիկանության ծառայողների աշխատավարձը, էականորեն բարելավելու նրանց սոցիալական վիճակը:

Անդրադարձ եղավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շեշտադրեց՝ պետք է ակտիվացնել «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական գործ են կրկին հարուցում ինձ վրա. ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյան
Ինչքան կարող եմ՝ կաշխատեմ, բայց երևի ավարտին առանց ինձ գործը հասցնեք...
Ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ Փաշինյանի նկատմամբ հնչեցրած բռնության կոչերի համար
Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես...
Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է․ armlur.am
Այս պահին դատարանում Վլադիմիր Գասպարյանն իրեն վատ է զգացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տալիս…
Աշոտյանին և նախկին ռեկտորին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել.կոռուպցիոն չարաշահումների գործն ուղարկվել է դատարան
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան...
Երևանում մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում…
Ռուս խաղաղապահների բենզատարը Լաչինի միջանցքում շրջվել է, այրվել է երկու ավտոմեքենա. Լրատվամիջոցներ
Ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննայանոց «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին...
Ամենաշատ